ԱՄՆ-ում սննկացել է Սիլիկոնյան Հովտի խոշորագույն բանկը՝ Silicon Valley Bank

ԱՄՆ-ում սննկացել է Սիլիկոնյան Հովտի խոշորագույն բանկը՝ Silicon Valley Bank

ԱՄՆ-ում օրերս սննկացել է Silicon Valley Bank-ը (SVB), որի անունն արդեն իսկ մեզ հուշում է, որ բանկը կապված էր բարձր տեխնոլոգիական ոլորտի հետ։ Սննկացման գործընթացն անչափ արագ է ընթացել, և ոլորտի, ներդրողների ու կարգավորիչ մարմինների համար անսպասելի է եղել։ Իրավիճակը պահանջում է ԱՄՆ իշխանությունների կտրուկ քայլեր, քանի դեռ այս ամենը չի վերածվել մեծ ճգնաժամի՝ վտանգելով երկրի ֆինանսական և տեխնոլոգիական ոլորտները։

Silicon Valley Bank-ը սնանկության մասին հայտնել է մարտի 10-ին։ Մինչ այդ, մարտի 9-ին բանկի բաժնետոմսերի գինը նվազել էր 60%-ով, մեկ օր անց Կալիֆորնիայի կարգավորիչ մարմինները բանկը սնանկ են ճանաչել և մտրցել արտաքին կառավարում։

Դեռևս մեկ շաբաթ առաջ բանկը համարվում էր տեխնոլոգիական ընկերությունների և ստարտափների ոլորտում աշխատող ԱՄՆ ամենահին և խոշորագույն ֆինանսական հաստատությունը։ Բանկը նաև Կալիֆորնիա նահանգի խոշորագույն բանկն էր։ SVB-ն ստեղծվել է 1983թ.-ին։ Բանկը հաջողությամբ վերապրել է 2000թ. տեխնոլոգիական ընկերությունների ճգնաժամը և 2008թ. համաշխարհային տնտեսական ճգնաժամը։ SVB-ն մասնագիտացած էր վենչուրային ներդրումներ ներգրաված ստարտափների, ստարտափների աշխատակիցների և ներդրումները տրամադրողների սպասարկման ուղղությամբ։ 2022թ. վերջի դրությամբ SVB ակտիվների ծավալը 212 մլրդ դոլար էր, իսկ դեպոզիտների ծավալը՝ 175 մլրդ դոլար։

Իրավիճակը բարդացնում է նաև այն փաստը, որ բանկի հաճախորդների բացարձակ մեծամասնության՝ 95%, խնայողությունների ծավալը գերազանգում է ԱՄՆ իշխանությունների կողմից ապահովագրված 250 հազար դոլարի շեմը։

Բանկի սննկացումը ազդեցություն կունենա տասնյակ հազարավոր ստարտափների վրա։ Հարվածի տակ է նաև կրիպտոարժույթների ոլորտը։ SVB-ի սնանկությունից հետո American Circle ընկերությունը, որը հանդիսանում է USDC պահանջված կայուն կրիպտոարժույթի թողարկողը, հայտարարել է, որ USDC-ն այլևս կապված չէ ԱՄՆ դոլարի փոխարժեքին, քանի որ կայուն կրիպտոարժույթի 40 մլրդ պահուստից 3.3 մլրդը պահված է եղել SVB բանկում։

Աղբյուր՝ b24.am