ԱՄՆ-ում փակվել է նյույորքյան Signature Bank-ը

ԱՄՆ-ում փակվել է նյույորքյան Signature Bank-ը

ԱՄՆ-ում փակվել է ևս մեկ բանկ՝ Նյու Յորքի Signature Bank-ը, հետևում է ֆինանսների նախարար Ջանեթ Յելենի, Դաշնային պահուստի նախագահ Ջերոմ Փաուելի և Ավանդների ապահովագրման դաշնային կորպորացիայի նախագահ Մարտին Գրունբերգի հայտարարությունից: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Նշվում է, որ նյույորքյան ընկերության բոլոր ներդրողներին հասանելիություն կտրվի իրենց ավանդներին, ինչպես դա տեղի է ունենում Silicon Valley Bank-ի դեպքում։ Կալիֆոռնիայի բանկերի հաճախորդները կկարողանան իրենց գումարները ստանալ մարտի 13-ից։