«ԱՐՄԵՆԻԱՆ ՀԵԼԻՔՈՓԹԵՐՍ» ՍՊԸ-ն ազատվել է մաքսատուրքից

«ԱՐՄԵՆԻԱՆ ՀԵԼԻՔՈՓԹԵՐՍ» ՍՊԸ-ն  ազատվել է մաքսատուրքից
Կառավարության որոշմամբ «ԱՐՄԵՆԻԱՆ ՀԵԼԻՔՈՓԹԵՐՍ» ՍՊԸ-ն  որոնողափրկարարական, գյուղատնտեսության, հակահրդեհային, քարտեզագրման, ուղևորափոխադրման, զբոսաշրջության ոլորտներում ծառայությունների ընդլայնման համար ազատվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից։ Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1․27 մլրդ դրամի ներդրում ուղղաթիռի ձեռքբերման համար
Կստեղծվի 2 նոր աշխատատեղ՝ մինչև 550-600 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։