Սկսվել են Կառնուտի ջրամբարում ջրի կուտակման աշխատանքները

Սկսվել են Կառնուտի ջրամբարում ջրի կուտակման աշխատանքները

Մարտի 12-ի դրությամբ Շիրակի մայր ջրանցքով սկսվել են Կառնուտի ջրամբարում ջրի կուտակման աշխատանքները` նախորդ տարվանից շուրջ մեկ ամիս շուտ: Անցած տարիներին ոռոգման սեզոնի ընթացքում առաջացած խնդիրները հաշվի առնելով` ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները ոռոգման մեկնարկին ջրամբարներում համապատասխան քանակության ջուր ամբարելու համար:

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ, մարզպետարանի պատասխանատուները Շիրակ ՋՕԸ-ի հետ համագործակցությամբ, հետևողական աշխատանքներ են իրականացնում ոռոգման խնդիրների կարգավորման ուղղությամբ։

Ներկայումս ընթանում են Շիրակի մայր ջրանցքի մաքրման աշխատանքները` Կառնուտի ջրամբարում ջրի կուտակումը անխոչնդոտ իրականացնելու նպատակով: