Ֆրանսիայում կարծում են, որ SVB-ի սնանկացումը չի ազդի իրենց բանկային համակարգի վրա

Ֆրանսիայում կարծում են, որ SVB-ի սնանկացումը չի ազդի իրենց բանկային համակարգի վրա

Մինչ աշխարհը միջոցներ է ձեռք առնում, որ ամերիկյան բանկերի սնանկացման ազդեցությունից իրենց ֆինշուկան պաշտպանեն, Ֆրանսիայում կարծում են՝ իրենց բանկային համակարգի վրա դա չի ազդի:

Այս մասին հայտարարել է Ֆրանսիային էկոնոմիկայի, ֆինանսների, արդյունաբերական և թվային ինքնիշխանության նախարար Բրունո Լը Մերը Բրյուսելում անցկացվող Եվրախմբի նիստին։

«Մենք շատ ուշադիր հետևում ենք իրավիճակին և չենք տեսնում Ֆրանսիայի վրա Silicon Valley Bank-ի սնանկացման ազդեցության որևէ վտանգ», – ասել է նախարարը:

Մեկնաբանելով ֆրանսիական բանկերի բաժնետոմսերի արժեքի անկումը՝ Լը Մերը կոչ է արել հանգստություն պահպանել։

Ավելի վաղ France Info ռադիոկայանի եթերում պաշտոնյան ընդգծել էր, որ ֆրանսիական բանկերը գործում են տնտեսության տարբեր ոլորտներում՝ ի տարբերություն Silicon Valley Bank-ի, որը կենտրոնացած էր բացառապես նորարարական տեխնոլոգիաների ոլորտի վրա։

Աղբյուր՝ b24.am