Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱԶԲ-ի հայաստանյան գրասենյակի տնօրենին
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիի գլխավորած պատվիրակությանը: Ասվում է փոխվարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը նշել է, որ Ասիական զարգացման բանկը մշտապես եղել եւ մնում է ՀՀ կառավարության վարած բարեփոխումներն ուղեկցող կարեւորագույն գործընկերներից մեկը:
Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է նաեւ ԱԶԲ-ի հետ ունեցած համատեղ ծրագրերի ընթացքին` կարեւորելով ինչպես խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի, այնպես էլ հանրային եւ մասնավոր հատվածում գիտելիքի եւ փորձի փոխանակմանն ուղղված նախաձեռնությունների շարունակական ապահովման անհրաժեշտությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ ԱԶԲ-ի` Հայաստանի հետ նախանշած եւ մշակման փուլում գտնվող նոր ռազմավարության հիմնական ուղղությունների շուրջ:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Պաոլո Սպանտիգատին նշել է, որ Ասիական զարգացման բանկը պատրաստ է շարունակել օժանդակությունը ՀՀ կառավարության նախաձեռնություններին՝ ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, առողջապահության, կրթության եւ այլ ոլորտներում: