Փաշինյան. 2022 թվականը դարձել է լայնածավալ բարեփոխումների տարի

Փաշինյան. 2022 թվականը դարձել է լայնածավալ բարեփոխումների տարի

2022 թվականն ամփոփվել է վերջին 15 տարիների համար աննախադեպ՝ 12,6 տոկոս տնտեսական աճով։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կառավարությունը որդեգրել է անվտանգային մարտահրավերների պայմաններում բարեփոխումների, պետական ինստիտուտների կայացման և հանրապետության զարգացման օրակարգից չշեղվելու քաղաքականություն։ Արդյունքում»,- ասել է նա ասուլիսում:

Նրա խոսքով՝ 2022 թվականին պետբյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 926 միլիարդ դրամ, որը 2017 թվականի նկատմամբ ավել է 768 միլիարդ դրամով կամ 2 միլիարդ 20 միլիոն ԱՄՆ դոլարով կամ 66,3 տոկոսով, իսկ 2018 թվականի նկատմամբ 670 միլիարդ դրամով կամ 1 միլիարդ 820 մլն ԱՄՆ դոլարով կամ 53 տոկոսով։