Երևանի քաղաքապետարանն ու Ասիական զարգացման բանկը կընդլայնեն գործակցության շրջանակը

Երևանի քաղաքապետարանն ու Ասիական զարգացման բանկը կընդլայնեն գործակցության շրջանակը

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենի տեղակալ Հյուպինգ Հուանգի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը բարձր են գնահատել բանկի և համայնքի միջև գործակցությունը՝ գոհունակությամբ նշելով  հագեցած օրակարգը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: 

Հյուպինգ Հուանգը նկատել է, որ ԱԶԲ-ը, ֆինանսական կառույց լինելուց բացի, նաև նպաստում է ժամանակակից քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանը, «կանաչ» տնտեսության և նորարար տեխնոլոգիաների ներդրմանը միտված ծրագրերի իրագործմանը և կարող է Երևանին օգտակար լինել նաև այդ բնագավառներում:  

Շնորհակալություն հայտնելով գործակցության ընդլայնման պատրաստակամության համար՝ Հրաչյա Սարգսյանը կարևորել է ԱԶԲ մասնակցությունը Երևանի ենթակառուցվածքների զարգացման գործում: Քաղաքապետը հյուրերին է ներկայացրել ոլորտային այն խնդիրները, որոնց լուծման համար համայնքը պատրաստ է քննարկել նոր նախագծեր: 

Ամփոփելով համատեղ ծրագրերի ընթացքը՝ կողմերը նախանշել են առաջիկա անելիքները: