Moody's-ը ստուգում է եւս վեց ամերիկյան բանկերի սնանկացման հավանականությունը․ Reuters

Moody's-ը ստուգում է եւս վեց ամերիկյան բանկերի սնանկացման հավանականությունը․ Reuters

Moody's վարկանիշային գործակալությունը նախօրեին սկսել է ստուգել եւս վեց ամերիկյան բանկերի, հաղորդում է Reuters-ը:

Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ  սնանկացած Signature Bank-ի վարկանիշը իջել է «աղբային» աստիճանի։

«Վարկանիշի անկման հավանականությունը վերաբերում է հետեւյալ բանկերին՝ First Republic Bank (FRC.N), Zions Bancorporation (ZION.O), Western Alliance Bancorp (WAL.N), Comerica Inc (CMA.N), UMB Financial Corp եւ Intrust Financial Corporation», -պարզաբանել են լրագրողները։

Կալիֆոռնիայի կարգավորիչները մարտի 10-ին փակել են Silicon Valley Bank-ը (SVB), ինչը դարձել է բանկի ամենամեծ սնակությունը 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից հետո: SVB-ի սնակությունը կապված է ԴՊՀ-ի հիմնական տոկոսադրույքի բարձրացման հետ, ինչը հանգեցրել է բազմաթիվ ֆինանսական հաստատությունների հաշվեկշռում ակտիվների արժեզրկմանը:

The New York Times-ը շաբաթ հաղորդել էր, որ SVB-ի սնանկությունը մտավախություն է առաջացրել, որ ԱՄՆ-ի մյուս բանկերը նույնպես կարող են խնդիրներ ունենալ:

Աղբյուր՝ news.am