ԿԲ նախագահ. 2023-ին ՀՆԱ-ի աճը կկազմի 5,8 տոկոս

ԿԲ նախագահ. 2023-ին ՀՆԱ-ի աճը կկազմի 5,8 տոկոս
Մեր կանխատեսման համաձայն՝ 2023-ին ՀՆԱ-ի աճը կկազմի 5,8 տոկոս: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ հավելելով, որ մեծ աճ ակնկալում են ծառայությունների և շինարարությունների ոլորտում: 
«Շինարարության ոլորտում նաեւ որոշակի մեկ պրոյեկտով պայմանավորված շինարարական աշխատանքների որոշակի աճ ենք ակնկալում»,- ասել է նա:
Անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործմանը՝ ԿԲ նախագահը ասաց, որ շահագործման  դեպքում միգուցե արտարժույթի ներհոսք լինի: Նա նշեց, որ ամբողջական պատկեր ստանալու տեսանկյունից պետք է համադրել մեր վճարային հաշվեկշռի բոլոր կոմպոնենտները: 
Ի պատասխան այն հարցին, թե արդյո՞ք ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված արտարժույթի ներհոսք կա տնտեսություն,  Գալստյանը պատասխանեց. «Մենք ելնում ենք այն իրողությունից, որ հայկական դրամի փոխարժեքն ազատ լողացող է, ու ԿԲ-ն շուկայում միջամտությունը սահմանափակում է անկանոն և պրոբլեմատիկ իրավիճակները որոշակիորեն հարթելու միջոցով: Անցած տարվա ընթացքում մենք հանդիպել ենք իրավիճակների, որ ԿԲ-ն միջամտել է շուկայում տեղի ունեցող իրադարձություններին՝ ձեռք բերելով արտարժույթ, որի արդյունքում նախորդ տարվա ընթացքում մեր առքը ֆինանսական շուկայից կազմել է 900 միլիոն դոլարից ավելի գումար»: 
Աղբյուր՝ aravot.am