Չինաստանի ԿԲ-ն քայլեր կձեռնարկի՝ ի պատասխան Արևմուտքի ճնշման և սահմանափակող միջոցների

Չինաստանի ԿԲ-ն քայլեր կձեռնարկի՝ ի պատասխան Արևմուտքի ճնշման և սահմանափակող միջոցների

Չինաստանի ժողովրդական բանկը (ԿԲ) միջոցներ կձեռնարկի իրավիճակը կարգավորելու համար՝ ի պատասխան ԱՄՆ-ի և մի քանի այլ արևմտյան երկրների սահմանափակող միջոցների։ Այս մասին ասվում է չորեքշաբթի երկրի ֆինանսական կարգավորիչի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, գրում է ТАСС-ը:

«Պետք է ավելի լավ հաշվի առնենք անբարենպաստ գործոնները, գործենք ավելի վճռական, լուծենք խնդիրները՝ ի պատասխան զսպման միջոցների, ինչպես նաև Միացյալ Նահանգների և արևմտյան երկրների ճնշման», - ասվում է հաղորդագրության մեջ:

Կենտրոնական բանկի հայտարարության համաձայն՝ Չինաստանի իշխանությունները կձգտեն նվազագույնի հասցնել ռիսկերը, ակտիվորեն ապահովել ազգային ֆինանսական համակարգի կայունությունը։ Բացի այդ, մեծ ուշադրություն է դարձվելու, ինչպես նշվում է, Չինաստանում անշարժ գույքի շուկայի կայուն զարգացմանը։