ՏԿԵ փոխնախարարը Հնդկաստանում կմաստակցի երկաթուղային հաղորդակցությանը նվիրված համաժողովի

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը 4 օրով գործուղվում է Նյու Դելի: Հնդկաստանում նա կմասնակցի Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում երկաթուղային հաղորդակցության թվային փոխակերպման արագացմանը նվիրված համաժողովին։
Սիմոնյանին Հնդկաստան գործուղելու որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետը։
Գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին: Համաժողովը կանցկացվի ապրիլի 4-7-ը, Նյու Դելի քաղաքում։