Աջափնյակ թաղամասում մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցումը կտևի 4 տարի
Երևան քաղաքի Աջափնյակ թաղամասում մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցումը՝ նախագծի ամբողջական տարբերակը պատրաստ լինելուց հետո, կտևի 4 տարի։ Երևանի ավագանու նիստի ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, ներկայացնելով Երևանի զարգացման 2022 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունը։
«Երևան քաղաքի Աջափնյակ թաղամասում մետրոնպոլիտենի կայարան կառուցելու նպատակով 2022 թվականի օգոստոսին «Մետրոգիպրոտրանս» ընկերության կողմից հանձնվել են նախագծանախահաշվային փաստաթղթերի կազման 1-ին փուլի արդյունքները և նախնական հաշվետվությունները, որտեղ ներկայացվել են սխեմատիկ երկու տարբերակները։ Ըստ նախնական գնատահատականի՝ նախագծի ամբողջական տարբերակը պատրաստ լինելուց հետո շինարարական աշխատանքը կտևի մոտ 4 տարի»,- ասաց Հարությունյանը։
Աղբյուր՝ news.am