Երեւանի տրանսպորտում միասնական տոմսային համակարգի ներդրման աշխատանքները կմեկնարկեն այս տարի

Երեւանի տրանսպորտում միասնական տոմսային համակարգի ներդրման աշխատանքները կմեկնարկեն այս տարի
Հասարակական տրանսպորտում միասնական տոմսային համակարգի ներդրման աշխատանքները կմեկնարկեն այս տարի։ Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, Երևանի ավագանու նիստի ժամանակ Երևանի զարգացման 2022 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունը ներկայացնելիս ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը:
«Հասարակական տրանսպորտում միասնական տոմսային համակարգ ներդնելու նպատակով 2023 թվականին կայացել է մրցույթ, ունենք հաղթող օպերատոր։ Համակարգի ներդրման աշխատանքները կմեկնարկեն այս տարի»,- ասաց Հարությունյանը։
Հասարակական տրանսպորտի համալիր բարելավման ծրագրով նախատեսված է ներդնել միասնական տոմսային համակարգ, ինչը հնարավորություն կստեղծի ամբողջական վերահսկելի դարձնել տոմսային հասույթի հավաքագրումը և հնարավորություն կընձեռի ուղևորներին տոմսերը ձեռք բերել տարատեսակ անկանխիկ եղանակներով:
Աղբյուր՝ news.am