Շիրակի մարզպետարանում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում
«Ջրային ռեսուրսների համապարփակ կառավարում/Ախուրյան գետ, Փուլ 1/ Կապսի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում» ծրագրի պլանով նախատեսված միջոցառումների շրջանակներում Շիրակի մարզպետարանում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Շիրակի մարզպետի աշխատակազմի պատասխանատուների, ծրագրի ներկայացուցիչների, փորձագետների մասնակցությամբ։
Հանդիպման ժամանակ քննարկվել են հողերի ձեռքբերման և վերաբնակեցման գործողությունների պլանի իրականացմանն առնչվող, ինչպես նաև շահագրգիռ կողմերի ներգրավմանն ու բողոքների հասցեագրման մեխանիզմի գործառնությանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում են Շիրակի մարզտետարանից։
Մասնակիցները կարծիքներ են հայտնել իրականացվող աշխատանքների ընթացքի և առկա խոչընդոտների վերաբերյալ: Նշենք, որ այժմ ընթացքի մեջ են Ամասիա համայնքի Ջրաձոր բնակավայրի գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները: 2023-ին առաջին եռամսյակում նախատեսվում է սկսել Ջրաձորի ազդակիր անձանց /տնային տնտեսությունների/ փոխհատուցման գործընթացը և այն ավարտել 2025 թվականին: