ԵԱՏՄ-ում ապրանքների անմաքս ներմուծման շեմը 1000 եվրոյից կարող է դառնալ 200 եվրո

ԵԱՏՄ-ում ապրանքների անմաքս ներմուծման շեմը 1000 եվրոյից կարող է դառնալ 200 եվրո

Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ) ֆիզիկական անձանց համար 1000 եվրոյի չափով ապրանքների անմաքս ներմուծման շեմը կարող է վերադառնալ նախկին 200 եվրոյի մակարդակի: Այսօր կայացած ճեպազրույցում նման հայտարարություն է արել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) պաշտոնական ներկայացուցիչ Իա Մալկինան։

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից։ Այս հարցի քննարկման մասին նախաձեռնություն ԵԱՏՀ խորհուրդը չի ստացել, ընդգծել է Մալկինան՝ պատասխանելով լրագրողների հարցին։ «Այսօրվա դությամբ, ինչպես մեզ հայտնի Է, այս հարցի վերաբերյալ կան տարբեր առաջարկներ, սակայն ԵԱՏՀ խորհրդում դրա ​​քննարկման կոնկրետ նախաձեռնություններ կողմերից չեն ստացվել:

Եթե հարցը չքննարկվի և համապատասխան որոշումներ չընդունվեն, ապա ապրիլի 1-ին շեմը կվերադառնա նախկին մակարդակ՝ 200 եվրո փոխադրողի կամ փոստային առաքումներով փոխադրվող ապրանքների համար, և 500 եվրո այն ապրանքների համար, որոնք որպես ուղեբեռ ներկրվում են տրանսպորտի բոլոր տեսակներով՝ բացառությամբ օդային տրանսպորտով կամ ոտքով», - ասել Է Մալկինան։