Credit Suisse-ը Շվեյցարիայի ազգային բանկից մինչև 53,7 միլիարդ դոլարի փոխառություն կվերցնի

Credit Suisse-ը Շվեյցարիայի ազգային բանկից մինչև 53,7 միլիարդ դոլարի փոխառություն կվերցնի

Credit Suisse բանկը Շվեյցարիայի Ազգային բանկից (ՇԱԲ) փոխառություն կվերցնի մինչև 50 միլիարդ շվեյցարական ֆրանկ (մոտ 53,7 միլիարդ դոլար): Այս հայտարարությունը հրապարակվել է հինգշաբթի բանկի կայքում, փոխանցում է ТАСС-ը:

«Credit Suisse-ը հայտարարում է ՇԱԲ-ի վարկային մեխանիզմին հասանելիություն ստանալու մտադրության մասին: Այս լրացուցիչ իրացվելիությունը կաջակցի Credit Suisse-ի հիմնական գործառնություններին և հաճախորդներին», - ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ ՇԱԲ-ը և շվեյցարական ֆինանսական կարգավորիչը հայտարարել էին Credit Suisse-ին օգնություն տրամադրելու պատրաստակամության մասին։

Credit Suisse-ի բաժնետոմսերը մարտի 15-ին իջել են գրեթե 30%-ով՝ առաջին անգամ իջնելով երկու շվեյցարական ֆրանկի նշագծից: