Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգումը մեկնարկել է

Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգումը մեկնարկել է
Մեկնարկել է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ142+000-կմ150+700 հատվածի հիմնանորոգումը։ Ինչպես հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից՝  8.7կմ երկարությամբ ձգվող ճանապարհն անցնում է Վայոց ձորի մարզով։
Շինաշխատանքները կատարում է «Վայքի ՃՇՇ» ՓԲԸ-ն։ Կապալառու կազմակերպությունն այս պահին կատարում է հողային աշխատանքներ։