Վրաստանը գլխավորել է Գինու վաճառքի համաշխարհային խումբը

Վրաստանը գլխավորել է Գինու վաճառքի համաշխարհային խումբը

Վրաստանը դարձել է Գինու վաճառքի համաշխարհային խմբի (WWTG) նախագահ։ Այս մասին հինգշաբթի տեղեկացրել են հանրապետության Գինու ազգային գործակալությունում։

«Սա մեկ անգամ եւս վկայում է այն մասին, որ Վրաստանը ճանաչվում է որպես գինի արտադրող երկիր, ինչը կնպաստի վրացական գինու հանրահռչակմանն ու արտահանման աճին»,- ասել է Գինու ազգային գործակալության ղեկավար Լեւան Մեխուզլան, որը մասնակցել է Բրյուսելում լիազորությունների հանձնման արարողությանը։

Կազմակերպության նախագահի կարգավիճակը Վրաստանին է փոխանցվել ԱՄՆ-ից հետո։ Հանրապետությունն արդեն եղել է Գինու վաճառքի համաշխարհային կազմակերպության նախագահ 2014-2015թթ., ավելացրել են գերատեսչությունում։ Գինու վաճառքի համաշխարհային խումբը հիմնվել է 1994թ.։ Վրաստանից եւ ԱՄՆ-ից բացի՝ դրա մեջ մտնում են նաեւ Ավստրալիան, Արգենտինան, Կանադան, Նոր Զելանդիան, Ուրուգվայը, Չիլին եւ Հարավային Աֆրիկան։ Կազմակերպության նպատակը գինու վաճառքի կարգը դյուրինացնելն է։

Վրաստանի Վիճակագրության ազգային ծառայության տվյալներով՝ 2022թ. հանրապետությունն արտահանել է 252 մլն դոլարի գինի, ինչը կազմում է ամբողջ արտահանման 4,5 տոկոսը։ Անցած տարի ՌԴ է մատակարարվել ավելի քան 73 հազար տոննա գինի, գումարը գերազանցել է 160 մլն դոլարը։

Աղբյուր՝ news.am