Կոտայքի մարզի հանրապետական նշանակության 2 ավտոճանապարհներ կհիմնանորոգվեն

Կոտայքի մարզի հանրապետական նշանակության 2 ավտոճանապարհներ կհիմնանորոգվեն
Կառավարությունն այսօրվա՝ մարտի 16-ի նիստում որոշում է ընդունել՝ 2 մլրդ. 865 մլն. դրամ հատկացնել ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ մի շարք ծրագրեր շարունակելու և սկսելու համար: Տրամադրված ֆինանսական միջոցներից կուղղվեն Կոտայքի մարզի հանրապետական նշանակության 2 ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքները շարունակելու համար՝
Հ2 Աբովյան-Արզնի-Նոր Գեղի հանրապետական նշանակության ավտոճանապարհի՝ Աբովյանի հատվածում գտնվող 1,4 կմ ճանապարհահատվածի շինարարություն. աշխատանքները կավարտվեն այս տարի
Հ5 Նոր Գեղի- Արգել-Արզական-Հրազդան հանրապետական նշանակության ավտոճանապարհի՝ Նոր Հաճըն-Արգել 10 կմ հատվածի հիմնանորոգում: