Շիրակի մարզում ընթացքի մեջ է աշնանացան ցորենի ցանքատարածությունների գումարների փոխհատուցման գործընթացը
Շիրակի մարզում ընթացքի մեջ է աշնանացան ցորենի ցանքատարածությունների գումարների փոխհատուցման գործընթացը։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
Ընդհանուր առմամբ, այս ծրագրից մարզում օգտվել են 5804 շահառուներ։ Փոխհատուցման գումարն, ըստ նախնական հաշվարկի, կազմում է շուրջ 1 մլրդ 35 մլն դրամ։ Ամենաշատը շահառուների թվով Ախուրյանի տարածաշրջանն է՝ 2230, այնուհետև Արթիկը՝ 1806 և Անին՝ 1089։
Մոնիտորինգի արդյունքում դրական եզրակացություն ստացած ընդհանուր 13091 հա ցանքից 10695 հա-ն իրականացվել է չհավաստագրված սերմերով, 2396 հա-ը՝ հավաստագրված սերմերով։
Ըստ աջակցության ծրագրի՝ կառավարությունը մեկ հեկտարի հաշվով հավաստագրված սերմեր ցանողներին կփոխհատուցի 120 հազար, իսկ ովքեր աշնանացան արել են ոչ հավաստագրված սերմերով, հեկտարի հաշվով կփոխհատուցվեն 70 հազար դրամի չափով:
Աղբյուր՝ armenpress.am