First Republic-ը փրկության ծրագրի շրջանակներում 30 մլրդ դոլար կստանա 11 բանկերից

First Republic-ը փրկության ծրագրի շրջանակներում 30 մլրդ դոլար կստանա 11 բանկերից

ԱՄՆ 11 խոշորագույն բանկեր 30 միլիարդ դոլար կներդնեն սեփական ավանդների տեսքով Կալիֆոռնիայի ներդրումային First Republic-ում՝ վարկային կառուցվածքի փրկության շրջանակներում: Այս մասին գրել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին, փոխանցում է Gazeta.ru-ն:

Գումարը կտրամադրեն JPMorgan-ը, Bank of America-ն և Citigroup-ը: Գործարքի մասին պաշտոնապես կարող է հայտարարվել ուրբաթ: First Republic փրկության ծրագրի մանրամասները դեռ մշակվում են, սակայն ԱՄՆ կառավարության կողմից հաստատված համաձայնագրի նախագիծն արդեն ուղարկվել է ֆինանսական հաստատություններ և դաշնային գործակալություններ։

Անցած շաբաթվա վերջին Ավանդների ապահովագրման դաշնային կորպորացիայի (FDIC) մամուլի ծառայությունը հայտարարել է ամերիկյան Silicon Valley Bank (SVB) սննկացման մասին, որը 16-րդն էր ԱՄՆ խոշորագույն վարկային կազմակերպությունների ցանկում։