Շրջակա միջավայրին հասցվել է 23.676.644 ՀՀ դրամի չափով վնաս

Շրջակա միջավայրին հասցվել է 23.676.644 ՀՀ դրամի չափով վնաս
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2023 թվականի փետրվարի 27-ից մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 71 դեպք, որից 39 դեպքով հաշվարկվել է 23.676.644 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 9 դեպքով նշանակվել է 450.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Այս մասին ասվում է տեսչական մարմնի հաշվետվության մեջ:
Նախկինում արձանագրված 5 դեպքով հաշվարկվել է 2.383.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 22 դեպքով նշանակվել է 1.400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 38 դեպք, որից 36-ով հաշվարկվել է 23.347.600 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված 5 դեպքով հաշվարկվել է 2.383.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել՝ 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 3 դեպք, որից 2-ով հաշվարկվել է 24.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է 13 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 305.044 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 4-ով նշանակվել՝ 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 9 դեպքով նշանակվել է 550.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում
Արձանագրվել է 17 դեպք, որից 5-ով նշանակվել է 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 10 դեպքով նշանակվել է 500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 7 գործ (ընդհանուր՝ 692.306 ՀՀ դրամ)։
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 891.000 ՀՀ դրամ:
Ստուգումների վերաբերյալ
Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 18 հանձնարարագիր։
Նախկինում իրականացված 3 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 7 որոշում՝ 880.000 ՀՀ դրամի չափով, նաև 1-ով հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 765.000 ՀՀ դրամի չափով։