ԱԶԲ-ն վերապատրաստել է ՊԵԿ-ի և ԿԲ-ի 16 պաշտոնյայի

ԱԶԲ-ն վերապատրաստել է ՊԵԿ-ի և ԿԲ-ի 16 պաշտոնյայի
Ասիական զարգացման բանկն Ասիա-խաղաղօվկիանոսյան հարկային կենտրոնի և Գլոբալ ֆորումի միջոցով մարտի 9-10-ը վերապատրաստել է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ կենտրոնական բանկի 16 պաշտոնյաների Ֆինանսական հաշվի տեղեկատվության ավտոմատ փոխանակման ստանդարտների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԱԶԲ-ից:
ԱԶԲ-ն աջակցում է Հայաստանի ջանքերին՝ համապատասխանեցնելու իրենց իրավական դաշտը և վարչական պրակտիկան հարկային թափանցիկության միջազգային չափանիշներին, դրանով իսկ մեծացնելով հարկերից խուսափելու դեմ պայքարելու, ագրեսիվ հարկերից խուսափելու և ներքին ռեսուրսների մոբիլիզացման կարողությունները: