Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևանում՝

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը տեղեկացնում է, որ մարտի 17-ի ցերեկը, 19-22-ին սպասվում է անձրև։ Մարտի 18-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև:

Հանրապետության տարածքում`

Մարտի 17-ի ցերեկը, 19-20-ին, 22-ին՝ շրջանների զգալի մասում, 18-ին, 21-ին՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ:
Քամին՝ հարավարևելյան 2-4 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 18-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով: