Երևանի քաղաքապետին են ներկայացվել 2022թ. ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորված, մայրաքաղաքում իրականացված ծրագրերը

Երևանի քաղաքապետին են ներկայացվել 2022թ. ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորված, մայրաքաղաքում իրականացված ծրագրերը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետին են ներկայացվել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ, «Վորլդ Վիժն Հայաստան»-ի, Մանկական զարգացման հիմնադրամի,  Կանանց աջակցման կենտրոնի և «ԱՌՆԱՊ» հիմնադրամի կողմից իրականացվող «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» (CLASS) ծրագրի՝ վարչության հետ համատեղ իրագործված աշխատանքները:  Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Մասնավորապես, ամփոփվել են Երևանի քաղաքապետարանում սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացման նպատակով 2019-2023թթ. իրագործված ծրագրերի արդյունքները: 

Համատեղ իրականացվել են.

1. «Երևան քաղաքում երեխանների և սոցիալական պաշտպանության համակարգի զարգացման և կայացման առանձնահատկությունները» թեմայով վերապատրաստումներ, մասնագիտական ուսուցում վարչական շրջաններում, մշակվել են աշխատակիցների կատարողականի գնահատման ու սոցիալական աջակցության տրամադրման անհատական ծրագրի գործիքներ,

2. ԱՄՆ ՄԶԳ-ի հետ «Տվյալներ ազդեցության համար» Data for impact (D4I) ծրագրով Երևանի սոցիալական պաշտպանության ոլորտի մասնագետների կողմից ամփոփվել են բնակչության սոցիալական վիճակի տեղեկատվություն ստանալու աղբյուրների ուսումնասիրության արդյունքները, որոնք էլ միտված են էլեկտրոնային հարթակի մշակմանն ու կիրառմանը: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև սոցիալական ոլորտի մի շարք խնդիրներ, վերհանվել որոշ խնդիրներ ու դրանք լուծելու առաջարկներ: