ԱՄՆ պետքարտուղարությունը Բաքվին կոչ է արել հարգել մարդու հիմնարար ազատությունները

ԱՄՆ պետքարտուղարությունը Բաքվին կոչ է արել հարգել մարդու հիմնարար ազատությունները

ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ ԱՄՆ-ն անհանգստացած է Ադրբեջանի ընդունած կուսակցությունների մասին օրենքով։

Նա ընդգծել է․«Իշխանություններին կոչ ենք անում հաշվի առնել Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի առաջարկները և հարգել հիմնարար ազատությունները, այդ թվում՝ հավաքների իրավունքը»։

Աղբյուր՝ aysor.am