Թուրքիայում երկրաշարժի վնասը գերազանցել է 105 միլիարդ դոլարը

Թուրքիայում երկրաշարժի վնասը գերազանցել է 105 միլիարդ դոլարը

Թուրքիայում փետրվարյան ավերիչ երկրաշարժերի ընդհանուր վնասը գերազանցել է 105 միլիարդ դոլարը, ուրբաթ հայտնել է Թուրքիայի գանձապետարանի դեպարտամենտը։

«Քահրամանմարաշում եւ Հաթայում տեղի ունեցած երկրաշարժերի ընդհանուր վնասը վեց անգամ ավելի է, քան 1999 թվականին Մարմարա ծովում տեղի ունեցած երկրաշարժերից հետո։ «Դարի տարերային աղետի» վնասը կազմել է մոտ 2 տրիլիոն թուրքական լիրա (ավելի քան 105 միլիարդ դոլար)»,- մեջբերում է TRT հեռուստաալիքը։

Գանձապետարանի տվյալներով՝ տարերային աղետի նյութական վնասը կազմել է 1,6 տրիլիոն լիրա։ Ընդհանուր վնասները համարժեք են 2023 թվականին Թուրքիայի կանխատեսվող ՀՆԱ-ի 9 տոկոսին, նշվում է զեկույցում։

Ավելի վաղ ՄԱԿ-ը Թուրքիայում տեղի ունեցած բնական աղետի վնասը կանխատեսել էր 100 մլրդ դոլարի չափով։

Աղբյուր՝ news.am