Կապիտալի շուկային նվիրված միջազգային կոնֆերանս Երևանում

Կապիտալի շուկային նվիրված միջազգային կոնֆերանս Երևանում
Երևանում ընթանում է կապիտալի շուկային նվիրված միջազգային կոնֆերանս Capital Markets Armenia, հայտնում են Յունիբանկից:
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանի մասնակցությամբ առաջին պանելային քննարկումը նվիրված էր Հայաստանի կապիտալի շուկայի ենթակառուցվածքներին ու զարգացման հեռանկարներին: Քննարկմանը մասնակցում էր նաև Յունիբանկի Խորհրդի անդամ Արտեմ Կոնստանդյանը: 
Պանելային քննարկման մոդերատորն էր Ֆինարմի գործադիր տնօրեն Կարեն Զաքարյանը։