Հնդկաստանը մտադիր է երկարաձգել դիզվառելիքի և բենզինի արտահանման սահմանափակումները

Հնդկաստանը մտադիր է երկարաձգել դիզվառելիքի և բենզինի արտահանման սահմանափակումները

Հնդկաստանի իշխանությունները նախատեսում են երկարաձգել դիզվառելիքի և բենզինի արտահանման սահմանափակումները՝ ներքին շուկայում դրանց հասանելիությունն ապահովելու համար։ Այս մասին հայտնում է Hindustan Times-ը:

Ըստ լրատվամիջոցի աղբյուրների՝ արտահանման սահմանափակումները կարող են երկարաձգվել ընթացիկ ֆինանսական տարվա մարտի 31-ից հետո։

Այս միջոցը, սակայն, կարող է դժվարացնել որոշ հնդկական նավթավերամշակողների, հիմնականում մասնավոր ընկերությունների գործունեությունը, որոնք այս շրջանում պետք է գնեն ռուսական վառելիք՝ վերաարտահանելու համար այն երկրներ, ներառյալ եվրոպական երկրներ, որոնք դադարեցրել են Ռուսաստանից վերամշակված արտադրանքի գնումը Ուկրաինայի իրադարձությունների պատճառով:

Անցյալ տարի Հնդկաստանի կառավարությունը արտակարգ հարկ է սահմանել վերամշակված վառելիքի արտահանման վրա և ընկերություններից պահանջել է մինչև մարտի 31-ը վաճառել իրենց բենզինի արտահանման 50%-ը և դիզելային վառելիքի արտահանման 30%-ը: Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ մասնավոր վերամշակող Reliance Industries-ը և Nayara Energy-ը՝ ռուսական նավթի զեղչով հիմնական հնդիկ գնորդները, սկսել են մեծ շահույթներ ստանալ վառելիքի արտահանման զգալի աճից՝ նվազեցնելով դրա վաճառքը ներքին շուկայում:

Աղբյուր՝ b24.am