Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը տեղեկացնում է, որ մարտի 20-ի ցերեկը, 21-ին․24-25-ին հնարավոր է կարճատև անձրև։ Մարտի 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Մարտի 20-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 21-25-ին՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ: Քամին՝ արևմտյան 2-5 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 21-24-ին աստիճանաբար կբարձրանա 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 7-10 աստիճանով: