Հայաստանի և Բելառուսի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների միջև առկա համագործակցությանն առնչվող հարցեր

Հայաստանի և Բելառուսի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների միջև առկա համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Բելառուսի Հանրապետության փոխվարչապետ Պյոտր Պարխոմչիկի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առկա համագործակցությանն առնչվող հարցեր: Կարևորվել է համագործակցությունը գյուղատնտեսության, մեքենաշինության և արդյունաբերության այլ ոլորտներում, ինչպես նաև առկա ներուժի լիարժեք իրացումը համատեղ կոոպերացիոն նախագծերի շրջանակներում:

Փոխվարչապետները մտքեր են փոխանակել նաև երկկողմ և ԵԱՏՄ բազմակողմ օրակարգի շրջանակներում փոխշահավետ համագործակցության հնարավոր նոր ուղղությունների շուրջ: