Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր

Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր
Մարտի 20-ին տեղաբաշխվել են 2024 թվականի հունվարի 15-ին մարվող պետական կարճաժամկետ պարտատոմսեր` 5 միլիարդ դրամ ծավալով: Այս մասին հայտնում են ՀՀ Ֆինանսների նախարարությունից:
Պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը կազմել է 12 միլիարդ 22 միլիոն 823 հազար դրամ, միջին կշռված եկամտաբերությունը` 11.65 տոկոս:
ՀՀ ֆինանսների նախարարության Գանձապետական պահառուի միջոցով պետական պարտատոմսեր կարող եք ձեռք բերել առցանց եղանակով՝  gp.minfin.am կայքի միջոցով կամ այցելել սպասարկման կետեր, որոնք գտնվում են հետևյալ հասցեներում՝ 
Ամիրյան 23/1
Տիգրան Մեծի 24
Կոմիտաս 49
Պետական պարտատոմսեր ձեռք բերելիս ֆիզիկական անձանց եկամուտը չի հարկվում:
Պետական պարտատոմսերի վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ www.minfin.am ինտերնետային կայքից:
Հեռախոսներ՝ 011 910 422 և 011 910 416: