ԵՄ-ի երկրները ցանկանում են Ուկրաինային տրամադրել 1 միլիոն հրետանային արկ. Bloomberg

ԵՄ-ի երկրները ցանկանում են Ուկրաինային տրամադրել 1 միլիոն հրետանային արկ. Bloomberg

Եվրամիության երկրները մտադիր են հասնել համաձայնության, որով Ուկրաինան կստանա 1 մլն հրետանային արկ մեկ տարվա ընթացքում, գրել է Bloomberg-ը։

Երկուշաբթի ԵՄ-ի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները հավանություն կտան Խաղաղության եվրոպական ֆոնիդց 1 մլրդ եվրո հատկացնելուն՝ զինամթերքներ գնելու համար։ Նրանք եւս 1 մլրդ եվրո կծախսեն նույն ֆոնդից, որպեսզի փոխհատուցեն ԵՄ-ի անդամների ծախսերը սեփական պաշարներից զինամթերքների առաքման համար։

Bloomberg-ի աղբյուրների տվյալներով՝ համաձայնությունն արժանանալու է ԵՄ-ի ղեկավարների հավանությանը շաբաթվա վերջին Բրյուսելում հանդիպման ժամանակ։

Կիեւը մինչ այդ հայտարարում էր, որ այս տարի իրեն 1 մլն փամփուշտ է հարկավոր։ Էստոնիայի իշխանությունների տվյալներով՝ դա կարժենա մոտ 4 մլրդ եվրո։ Ուկրաինան միջինն օգտագործում է 60 000-ից մինչեւ 210 000 փամփուշտ ամսական, բայց եվրոպական պաշտպանական արդյունաբերությունը կարող է այդ ժամանակաընթացքում արտադրել միայն 25 000 արկ։ Մինչդեռ Ռուսաստանն օգտագործում է 20 000-ից 60 000 արկ օրական։

Աղբյուր՝ news.am