Ռուսաստանն օգնել է Հայաստանին ապահովել ՀՆԱ-ի ռեկորդային աճ. Լավրով

Ռուսաստանն օգնել է Հայաստանին ապահովել ՀՆԱ-ի ռեկորդային աճ. Լավրով
Ռուսաստանի հետ համագործակցությունն օգնել է Հայաստանին ապահովել ՀՆԱ-ի ռեկորդային աճ։ Այս մասին այսօր հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ։
«Ռուսաստանը այս պահին Հայաստանի տնտեսությունում առաջատար ներդրողն է, անցած տարին այս առումով ռեկորդային էր։ ՀՀ–ի և ՌԴ–ի միջև առևտրաշրջանառությունը կրկնապատկվել է` հասնելով 5 մլրդ դոլարի»,– նշեց նա։
Լավրովը նշեց, որ երկու առաջնորդների միջև ինտենսիվ երկխոսությունը շարունակվում է, այդ թվում ՝ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում։
Նա հիշեցրեց, որ այս տարվա մայիսին Մոսկվայում կկայանա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։
Սերգեյ Լավրովը նշեց նաև, որ ՌԴ–ն այս պահին շահագրգռված է միասնական կրթական, գիտական, լեզվական տարածքի ամրապնդմամբ։
Նրանք պատրաստ են նաև աշխատել հումանիտար կապերի, տարածաշրջանի երկրների միջև փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ։
Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ վերջին անգամ հանդիպել էին մարտի 3-ին Նյու Դելիում։
Աղբյուր՝ armeniasputnik.am