Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքերի շաբաթվա պատկերը:
Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի աշխատակիցները հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված` 439 գրամ քաշով արծաթյա և դեղին մետաղից պատրաստված զարդեր։

Մեկ այլ դեպքով էլ աշխատակիցները քաղաքացու մոտ հայտնաբերել են չհայտարարագրված 196 գրամ քաշով դեղին մետաղից պատրաստված փականներ։

Մեղրիի մաքսակետում հայտնաբերվել է չհայտարարագրված հոգեմետ նյութի պարունակությամբ 75 հաբ։

Մեղրիի մաքսային ծառայողները խոհանոցային իրերի տակ հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված 143 տուփ ծխախոտ։

ՄԴՊՎ Շիրակի տարածաշրջանային բաժնի Բավրայի բաժանմունքի և Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ բաժնի աշխատակիցները համատեղ հայտնաբերել են չհայտարարագրված բջջային հեռախոսների էկրաններ և ոչ համապատասխան ուղեկցող փաստաթղթերով 420 կգ համաքաշով կահույք:
