Արթիկում մեկնարկել է ցորենի ցանքատարածությունների գումարների փոխհատուցման գործընթացը
Աշնանացան ցորենի ցանքատարածությունների գումարների փոխհատուցման գործընթացն Արթիկի տարածաշրջանի շահառուների համար արդեն մեկնարկել է, փոխհատուցում կստանան 1683 շահառուներ՝ ընդհանուր 229 մլն 687 հազար դրամ։
Աշնանացան ցորենի ցանքատարածությունների գումարների փոխհատուցման գործընթացն Արթիկի տարածաշրջանի շահառուների համար արդեն մեկնարկել է, փոխհատուցում կստանան 1683 շահառուներ՝ ընդհանուր 229 մլն 687 հազար դրամ։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
Աշոցքի բնակավայրերի շահառուներն արդեն վճարվել են, առաջիկա օրերին կմեկնարկի նաև Անիի, Ախուրյանի և Ամասիայի տարածաշրջանների բնակավայրերի շահառուների փոխհատուցման հատկացումը։
Շիրակի մարզում 5804 շահառու է օգտվել ծրագրից։ Փոխհատուցման գումարը, ըստ նախնական հաշվարկի, կազմում է շուրջ 1 մլրդ 35 մլն դրամ։
Մարզում մոնիտորինգի արդյունքում դրական եզրակացություն ստացած ընդհանուր 13091 հա ցանքից 10695 հա-ն չհավաստագրված սերմերով է իրականացվել, 2397 հա-ը՝ հավաստագրված սերմերով։
Կառավարությունը մեկ հեկտարի հաշվով հավաստագրված սերմեր ցանողներին փոխհատուցում է 120 հազար, 70 հազար դրամի չափով էլ ոչ հավաստագրված սերմերով մշակելու պարագայում։