Խորհրդակցություն Կոտայքի մարզպետարանում. քննարկվել են հարցերի լայն շրջանակ

Խորհրդակցություն Կոտայքի մարզպետարանում. քննարկվել են հարցերի լայն շրջանակ
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն: Ինչպես հայտնում են մարզպետարանից՝ օրակարգում էին կառավարության 2023 թվականի սուբվենցիոն ծրագրային հայտերի ներկայացման գործընթացը:
 
Այս ուղղությամբ անելիքը մեկն է՝ խստապահանջություն, հետևողականություն, համայնքների հետ ամենօրյա աշխատանք՝ հայտերը պատշաճ և ճշգրիտ ներկայացնելու, մրցույթները ժամանակին հայտարարելու և շինաշխատանքներն օր առաջ մեկնարկելու համար, նշվում է հաղորդագրության մեջ:
Օրակարգում էր նաև ոռոգման սեզոնին ընդառաջ «Կոտայք» ՋՕԸ-ի կողմից իրականացվող նախապատրաստական աշխատանքների հարցը:

«Պետք է անել առավելագույնը, որպեսզի գյուղացիական տնտեսությունները ոռոգման հետ կապված որևէ խնդիր չունենան»,- նշում են մարզպետարանից:
Քննարկվել է նաև կրթության, առողջապահության, քաղաքաշինության և այլ ոլորտներին վերաբերող հարցեր, ինչպես նաև մարզով անցնող ճանապարհամերձ հատվածների աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների հետ կապված: Մարզպետը հանձնարարել է այս աշխատանքները ևս պահել ամենօրյա ուշադրության կենտրոնում: