Առաջարկ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ-ից. Փոխանցում կոնտակտային տվյալներով՝ արագ և հարմարավետ
- ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ շարունակաբար ընդլայնում է հեռավար ծառայությունների շրջանակը՝ զարգացնելով «ABB Mobile» հավելվածի հնարավորությունները:
- Բանկի թարմացված «ABB Mobile» հավելվածի օգտատերերը կարող են արագ գումար փոխանցել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ այլ հաճախորդի քարտային հաշվին՝ իմանալով միայն նրա հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն:
- Կոնտակտային տվյալների հիման վրա գումար փոխանցելու համար.
- «Փոխանցումներ» բաժնում սեղմել «Փոխանցում կոնտակտով» հրահանգը,
- լրացնել կամ ընտրել հեռախոսագրքից ստացողի հեռախոսահամարը (ցանկացած ֆորմատով) կամ էլ. փոստի հասցեն,
- ստուգել ավտոմատ կերպով արտացոլված ստացողի ծածկագրված անուն ու ազգանունը,
- նշել փոխանցման գումարի չափը և սեղմել «Փոխանցել» կոճակը:
- Օգտատերը կարող է պահպանել գործարքի Ձևանմուշը՝ հետագայում էլ ավելի արագ և հեշտ փոխանցումներ կատարելու համար:
- ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ «ABB Mobile» հավելվածը հասանելի է iOS և Android հարթակներում:
- Բանկը մշտապես փորձում է իր հաճախորդներին ներկայանալ նոր թվային պրոդուկտներով` առաջարկելով կատարելագործված ֆինանսական լուծումներ: