Ֆրանսիան սատարում է Համաշխարհային բանկը գլխավորելու ԱՄՆ-ի առաջադրած թեկնածուին

Ֆրանսիան սատարում է Համաշխարհային բանկը գլխավորելու ԱՄՆ-ի առաջադրած թեկնածուին

Ֆրանսիան սատարում է Համաշխարհային բանկի (ՀԲ) նոր ղեկավարի պաշտոնում ԱՄՆ-ի կողմից առաջադրված Աջայ Բանգիի թեկնածությանը։ Այս մասին երեքշաբթի գերատեսչության կայքում հրապարակված հայտարարության մեջ հայտնել է Ֆրանսիայի ֆինանսների նախարարության ղեկավար Բրյունո Լը Մերը։ Այս մասին հայտնում է ТАСС-ը:

«Ես հայտնում եմ Ֆրանսիայի լիակատար աջակցությունը Աջայ Բանգիի թեկնածությանը»,- ասել է Լը Մերը։ «Անհամբերությամբ եմ սպասում նրա հետ սերտ համագործակցությանն այս պաշտոնում ընտրվելուց հետո»,- հավելել է նախարարը։

Փետրվարի վերջին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Համաշխարհային բանկի նոր ղեկավարի պաշտոնում առաջադրել էր հնդկական ծագումով գործարար Բանգուիի թեկնածությունը։