ՊԵԿ-ը կազմել է պետական կառույցի համար նախադեպային մասնագիտական ուղեցույց

ՊԵԿ-ը կազմել է պետական կառույցի համար նախադեպային մասնագիտական ուղեցույց

Պետական եկամուտների կոմիտեն մաքսային համակարգի աշխատակիցների համար կազմել և հրապարակել է «Մաքսային ծառայողի վարքագծի կանոնների բացատրական ուղեցույց». նախագիծն իրականացվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության հետ համատեղ։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:

Ուղեցույցը նախադեպային է պետական կառավարման համակարգում և համապատասխանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մշակած՝ հանրային ծառայողի վարքագծի տիպային կանոններին։

Բացատրական ուղեցույցը չի սահմանափակում մաքսային ծառայողի աշխատանքային լիազորությունները, ընդհակառակը, ուղղորդում է ցանկացած իրավիճակում։ 
Ուղեցույցը կազմվել է 4-5 ամսում․ հասանելի էլեկտրոնային տարբերակով՝ կոմիտեի ուսումնական կենտրոնի նոր գործարկված կայքում։ 

Կայքի այցելուները կգտնեն տեղեկատվություն կենտրոնի գործունեության, գործընկեր կազմակերպությունների, ինչպես նաև համագործակցությունների վերաբերյալ։ Օգտատերերը կարող են առցանց գրանցվել դասընթացների։ 
Ուսումնական կենտրոնը նախատեսում է ստեղծել էլեկտրոնային ուսուցման հարթակ բացառապես կոմիտեի աշխատակիցների համար, իսկ դասընթացների արդյունքները կամփոփվեն թեստավորումներով:  

Մանրամասները՝ տեսանյութում։