Apple Pay-ը հասանելի է ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ քարտապաններին

Apple Pay-ը հասանելի է ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ քարտապաններին

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ-ի քարտապաններն այսուհետ հնարավորություն ունեն օգտվելու վճարման էլ ավելի հեշտ ու ապահով տարբերակից` Apple Pay-ից, հայտնում են բանկից:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ-ի քարտը հնարավոր է կցել Apple Pay-ին ABB Mobile կամ Apple Wallet հավելվածների միջոցով:Իսկ անհպում վճարում կատարելու համար բավական է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին:

Apple Pay-ը համադրելի է Touch ID կամ Face ID ֆունկցիա ունեցող iPhone-ների և iPad-ների, բոլոր տեսակի Apple Watch-երի և 2012թ-ից հետո արտադրված MacBook-երի հետ:

Մանրամասների համար` +374 10 59 20 20 կամ Apple Pay ուղեցույց