ԿԲ նախագահը հանդիպել է ԱՄՀ պատվիրակության հետ

ԿԲ նախագահը հանդիպել է ԱՄՀ պատվիրակության հետ
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մարտի 20-ին ամփոփիչ հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին հայտնում են ԿԲ-ից:
Իվա Պետրովան ներկայացրել է առաքելության այցի հիմնական արդյունքներն ու ամփոփումները:
Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը, ինչպես նաև հետագա համագործակցության հեռանկարները: