Եվս 50 բանկ կարող է սնանկանալ ԱՄՆ-ում

Եվս 50 բանկ կարող է սնանկանալ ԱՄՆ-ում

ԱՄՆ-ում ևս 50 բանկ կարող է սնանկանալ մինչև իշխանությունները լուծեն կառուցվածքային խնդիրը, РИА Новости-ին ասել է Lehman Brothers ֆինանսական կորպորացիայի նախկին փոխնախագահ Լոուրենս Մակդոնալդը։

«Եվս 50 բանկ կարող է փլուզվել, քանի դեռ չեն լուծել կառուցվածքային խնդիրը: Քաղաքական գործիչները, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինեն ինչ-որ կերպ շատ ավելի մեծ՝ 250 հազար դոլարի ավանդները զգալի գերազանցող, պահումներ ներդնել», - ասաց նա:

Ամերիկյան Lehman Brothers ներդրումային բանկի սնանկացումը 2008 թվականին համարվում է Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի մեկնարկային կետը։ Մակդոնալդը հավելել է, որ ԱՄՆ բանկային համակարգում առկա խնդիրները նման են հենց Lehman Brothers-ի փլուզմանը:

Գնահատելով միջոցների արտահոսքն ԱՄՆ ֆինանսական հաստատությունների հաշիվներից՝ փորձագետը, ով աշխատել է Lehman Brothers-ում 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի ժամանակ և պատասխանատու է եղել պարտքի կառավարման և փոխարկելի արժեթղթերի առևտրի համար, կանխատեսում է «հարյուր միլիարդավոր դոլարներ», որոնք կկորցնեն տարածաշրջանային բանկերը ԱՄՆ-ում: Միաժամանակ, նրա կարծիքով, այդ միջոցները կանցնեն խոշոր բանկերին, իսկ հետո՝ գանձապետական ​​պարտատոմսերին։

Նա հավելել է, որ ԱՄՆ իշխանությունները ստիպված կլինեն մեծացնել ավանդների երաշխիքները գործողների համեմատ։