Տնտեսական աճը Հայաստանում և մի շարք այլ երկրներում 2022 թ-ին

Տնտեսական աճը Հայաստանում և մի շարք այլ երկրներում 2022 թ-ին

Այս տարի 1 շնչի հաշվով ՀՆԱ-ով Հայաստանն ընդամենը $113-ով է զիջում Վրաստանին, դրան նպաստել են ավելի առաջանցիկ տեմպերով ՀՆԱ-ի իրական ծավալի աճը և դոլարի նկատմամբ դրամի ավելի շատ արժեվորումը, քան լարիինը, միևնույն ժամանակ Վրաստանում դեֆլյատորը 0.6%-ային կետով բարձր է եղել, քան Հայաստանում։ 

Ըստ ACSES-ը վերլուծական կենտրոնի` նախնական տվյալների համաձայն  2022թ-ին Հայաստանը արձանագրել է ամենաբարձր տնտեսական աճը դիտարկվող երկրների շրջանում (12.6%), որին հետևում են Վրաստանը (10.1%) և Ղրղզստանը (7%)։
Չնայած բարձր տնտեսական աճի տեմպին, մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով Հայաստանը դեռևս զիջում է Վրաստանին (6,672 ԱՄՆ դոլար), Ադրբեջանին (7,819 ԱՄՆ դոլար) և ԵԱՏՄ երկրներին, բացառությամբ Ղրղզստանի (1,569 ԱՄՆ դոլար)։