Իլոն Մասկը ԱՄՆ բանկային համակարգում տիրող իրավիճակի մասին

Իլոն Մասկը ԱՄՆ բանկային համակարգում տիրող իրավիճակի մասին

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը Twitter-ում իր կարծիքն է հայտնել ԱՄՆ բանկային համակարգում տիրող իրավիճակի մասին, հայտնում է Gazeta.ru-ն:

Նա իր էջում կարճ արտահայտություն է տեղադրել՝ «Ավելի վատ լինել չէր կարող»։

Այդպիսով, նա արձագանքել է այս ոլորտի մասին Դաշնային պահուստային համակարգի հայտարարությանը։

Ավելի վաղ Ավանդների ապահովագրման դաշնային կորպորացիայի (FDIC) մամուլի ծառայությունը հայտարարել էր ամերիկյան Silicon Valley Bank-ի (SVB) սնանկացման մասին, որը զբաղեցնում էր 16-րդ տեղն ԱՄՆ-ի խոշորագույն վարկային կազմակերպությունների ցանկում։