Forbes-ի հարևան երկրների 50 հուսալի բանկերի շարքում կան հայաստանյան բանկեր

Forbes-ի հարևան երկրների 50 հուսալի բանկերի շարքում կան հայաստանյան բանկեր

Forbes ամսագրի ռուսական հրատարակչությունն առաջին անգամ ներկայացրել է հարևան երկրների 50 վստահելի բանկերի վարկանիշը։ 2023 թվականի լավագույնների շարքում ընդգրկվել է նաև հայաստանյան 10 բանկ․

16-րդ հորիզոնականում «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ»-ն է, «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ»-ը 18-րդն է, «ԻՆԵԿՈԲԱՆԿ»-ը 22-րդ տեղում է, «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-ը 25-րդն է, 29-րդ հորիզոնականում «ԱԿԲԱ ԲԱՆԿ»-ն է, «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ»-ը 35-րդն է, «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-ը 40-րդը, «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ը 41-րդ տեղում է, «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ը 42-րդ, իսկ «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ը 43-րդ հորիզոնականում:

Բանկերը դասակարգվել են միջազգային վարկանիշային գործակալությունների (Fitch, Moody's, Standard & Poor's) գնահատականների հիման վրա։ Որքան բարձր վարկանիշ ունի վարկային կազմակերպությունը, այնքան բարձր է նրա դիրքը։ Եթե ​​վարկանիշների թիվը հավասար էր, ապա ավելի շատ ակտիվներ ունեցող բանկը տեղադրվում էր ավելի բարձր հորիզոնականում։

Ամբողջական ցանկն այստեղ: