Կառավարությունը 943 մլն 686 հազար դրամ հատկացրեց Շիրակի մարզին

Կառավարությունը 943 մլն 686 հազար դրամ հատկացրեց Շիրակի մարզին
Կառավարության որոշմամբ 943 մլն 686 հազար դրամ հատկացվեց Շիրակի մարզի Գյումրի համայնքի փողոցների ասֆալտապատման և Արթիկի բնակավայրերի լուսավորության ցանցի ընդլայնման 2 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման նպատակով: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։
904 մլն 534 հազար դրամը կառավարության՝ «Գյումրի համայնքի 22 փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի համամասնությունն է, ծրագրի պայմանագրային ընդհանուր արժեքը (ներառյալ նախագիծ, տեխնիկական հսկող, հեղինակային հսկող) կազմում է 2 մլրդ 10 մլն դրամ։ Ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 8 կմ 185 մ։ 22 փողոցից 15-ի աշխատանքներն ավարտված են։ Շինարարական աշխատանքներն իրականացվել են «Մերձմոսկովյան» ԲԲԸ, «Էլիտ Արման Շին» ՍՊԸ, «Լենճանշին» ՍՊԸ, «Ախուրյանի կոոպշին» ՍՊԸ և «Դուստր Մոնիկա» ՍՊԸ կողմից։
 «Արթիկ համայնքի Արթիկ, Հայկասար, Հայրենյաց, Պեմզաշեն, Սարատակ, Վարդաքար, Տուֆաշեն, Արևշատ, Հովտաշեն և Գետափ բնակավայրերի փողոցային լուսավորության ցանցի ընդլայնում» սուբվենցիոն ծրագրի կառավարության համամասնությունը 55 տոկոս է՝ 39 մլն 152 հազար դրամ։ Ծրագրի պայմանագրային ընդհանուր արժեքը կազմում է 71 մլն 185 հազար դրամ։ Շինարարական աշխատանքներն իրականացրել են «Կիր-Քար» ՍՊԸ, «Գազելշին» ՍՊԸ, «Աշոտ և Հայկ եղբայրներ» ՍՊԸ, «Նոր գրուպ» ՍՊԸ և «ՈՒյուտ սենթր» ՍՊԸ կողմից։