Վարժական հավաքի մասնակցի աշխատավարձը կպահպանվի. մի մասը կտա ՊՆ-ն, մյուս մասը՝ գործատուն

Վարժական հավաքի մասնակցի աշխատավարձը կպահպանվի. մի մասը կտա ՊՆ-ն, մյուս մասը՝ գործատուն

Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին և անհետաձգելի համարեց:

Նախագիծը նպատակ ունի հստակեցնել վարժական հավաքների կանչված ու աշխատող պահեստազորայինների աշխատանքի վայրում աշխատավարձի պահպանման հետ կապված հարաբերությունները։

«Գործող կարգավորումների համաձայն՝ և՛ պետական, և՛ մասնավոր ոլորտում գործատուն չունի պարտավորություն աշխատավարձ  վճարել այն աշխատողին, ով մասնակցում է վարժական հավաքների, միայն սահմանված է, որ այդ ընթացքում քաղաքացու հիմնական աշխատանքի վայրում պահպանվում է քաղաքացու աշխատատեղը ու պաշտոնը», - նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Այս պահին եղած կարգավորումներով՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի պահանջների համաձայն՝ վարժական հավաքի ընթացքում քաղաքացուն հաշվարկում են նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված  պաշտոնկան դրույքաչափը, հիմա նախագծով առաջարկվում է աշխատողին մինչև 30 օր ժամկետով հավաքների ներգրավելիս գործատուի կողմից յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար վճարել աշխատողի հիմնական աշխատավարձի ու որպես զինծառայողի հաշվարկած դրամական ապահովության առնվազն դրական տարբերությունը։