Անի համայնքը մեկնարկել է ցորենի ցանքատարածությունների գումարների փոխհատուցման գործընթացը

Անի համայնքը մեկնարկել է ցորենի ցանքատարածությունների գումարների փոխհատուցման գործընթացը
Աշնանացան ցորենի ցանքատարածությունների գումարների փոխհատուցում արդեն ստանում են Անի համայնքի շահառուները, հայտնում են Շիրակի մարզպետրանից:
Աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի պետական աջակցության ծրագրից Անիի տարածարջանում օգտվել է 1089 շահառու, փոխհատուցման գումարը կազմում է 217 մլն 374 հազար դրամ։
Արթիկի և Աշոցքի շահառուներն արդեն ստացել են փոխհատուցումը։ Շիրակի մարզի 5804 շահառուներին տրամադրվող պետական աջակցության գումարի չափը կազմում է 1 մլրդ 35 մլն դրամ։
Մարզում ծրագրի իրականացման արդյունքում իրականացվել է 13091 հա ցանք։